Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում է

ՀՀ ԱՆ. ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում է

Առողջապահության նախարարության և առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում Հայաստան է ժամանել ԱՀԿ փորձագիտական առաքելությունը:

Փորձագետների հետ հանդիպել են առողջապահության նախարարի տեղակալներ  Լենա Նանուշյանը և  Արսեն Դավթյանը:

Հյուրերը ներկայացրել են այցի նպատակը, որ գնահատելու են առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորման ու զարգացման համակարգը և հավելել, որ պատրաստ են տեխնիկական աջակցություն ցուցաբերել առավել արդյունավետ քաղաքականության մշակմանը:

Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորման առկա իրավիճակը, բժշկական և բուժքույրական կադրերի հետբուհական կրթության, շարունակական մասնագիտական զարգացման ներկա կարգավորումները, հավաստագրման նոր համակարգը:

5-օրյա այցի շրջանակում փորձագետները հանդիպել են բժշկական կրթական հաստատությունների և մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլ հարցերի` քննարկվել են նաև մարդկային ներուժի ռեգիստրի ստեղծման հնարավորությունները:

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը նախատեսում է իրականացնել մարզային այցեր` գնահատելու կադրերի համալրման խնդիրը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ